Հայ գրոսմայստերները կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին


 

Հայ գրոսմայստերները կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին

  • 01-11-2025 11:20:52   | Հնդկաստան  |  Սպորտ

 
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին, որը տեղի կունենա նոյեմբերի 1-26-ը Հնդկաստանի Գոա նահանգում: 
 
Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով:
 
Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:
 
Առաջին խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը կխաղա Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ:
 
Հայկ Մարտիրոսյանը կխաղա Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ: 
 
Գաբրիել Սարգսյանը կխաղա Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի հետ:
 
Կարեն Գրիգորյանը կխաղա Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ:
 
Շանթ Սարգսյանը (33-րդ մեկնարկային համար) առաջին խաղափուլում ազատ է:
 
Մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են միանգամից երկրորդ խաղափուլից։
 
Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:
 
 Հայաստանի շախմատային ֆեդերացիա
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ