Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում


 

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում

  • 01-11-2025 14:36:22   | Եգիպտոս  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-3-ն աշխատանքային այցով կգտնվի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Կահիրեում։
 
Եգիպտոսի նախագահի հրավերով Հանրապետության նախագահը կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։
 
Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն