Կանադան պատրաստակամություն է հայտնել շարունակել առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ


 

Կանադան պատրաստակամություն է հայտնել շարունակել առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

  • 01-11-2025 14:45:37   | Կանադա  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Կանադայի կառավարությունը շարունակում է հանձնառու մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունների շարունակմանը։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում կայացած ԱԽՏՀ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում:
 
«Մենք պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել, որն ավելի շահավետ կլինի երկու երկրների համար», – ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ Օտտավան պատրաստ է Վաշինգտոնին առաջարկել «հնարավոր լավագույն առևտրային գործարքը»։
 
Քարնին նաև հայտարարել է, որ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում մասնավոր ընթրիքի ժամանակ ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Միացյալ Նահանգներում հեռարձակված կանադական հակասակագնային գովազդի համար։
 
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի պլանավորում վերսկսել առևտրային բանակցությունները Օտտավայի հետ՝ կանադացի պաշտոնյաների կողմից հովանավորվող գովազդի հեռարձակման պատճառով, որը քննադատում էր ներմուծման սակագները։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը