Բաքվում ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով


 

Բաքվում ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով

  • 03-11-2025 18:21:03   | Ադրբեջան  |  Իրավունք

Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի նախկին  ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը, որի ընթացքում մեղադրանքի կողմը հանդես է եկել մեղադրական ճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե, իբր, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների մեղքն «ապացուցված է»։

Ադրբեջանը ապօրինի կալանավորել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի և Մելիքսեթ Փաշայանի նկատմամբ։Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է մյուսների գործից, և նրա նկատմամբ դատավարությունն անցկացվում է առանձին։Օրերս հայտնի էր դարձել, որ Բաքվի դատարանն ավարտել է 15 հայ գերիների գործով շինծու դատավարությունը։ 

Նոյյան տապան  -   Իրավունք