ԱՄՆ իշխանությունները կարող են ամբողջությամբ փակել օդային տարածքը


 

ԱՄՆ իշխանությունները կարող են ամբողջությամբ փակել օդային տարածքը

  • 04-11-2025 14:45:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ԱՄՆ իշխանությունները կարող են ամբողջությամբ փակել երկրի օդային տարածքը՝ օդային անվտանգության սպառնալիքի պատճառով, հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։
 
«Եթե մենք կարծեինք, որ դա անվտանգ չէ, մենք կփակեինք ամբողջ օդային տարածքը», -ասել է նա CNBC-ին։
 
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ շարունակվող շաթդաունը որոշակի ռիսկի տարր է պարունակում, և ԱՄՆ իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում դադարեցնել թռիչքները։
 
Կիրակի օրը Դաֆին զգուշացրեց ամբողջ երկրում չվերթների չեղարկումների և ուշացումների մասին՝ ԱՄՆ կառավարության գործունեության դադարեցման պատճառով օդային երթևեկության կարգավարների պակասի պատճառով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը