ՀԷՑ-ի խնայողություններից 6,5 մլն դոլար ուղղվեց վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը. Պետրոսյան


 

ՀԷՑ-ի խնայողություններից 6,5 մլն դոլար ուղղվեց վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը. Պետրոսյան

  • 04-11-2025 16:00:19   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀԷՑ-ի ընթացիկ խնայողություններից եւս 6,5մլն ԱՄՆ դոլար ֆինանսական միջոցներ ուղղվեցին վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը։

Այսպիսով. բացի ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորությունների ընթացիկ պլանային մարումները (մայր գումար + տոկոսագումարներ), ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո վաղաժամկետ մարվել է ավելի քան 20մլն ԱՄՆ դոլար վարկային պարտավորություն (վարկի մայր գումար)։
 
Այս պահին «ՀԷՑ» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները կազմում են 376,6 մլն ԱՄՆ դոլար, որից միջազգային բանկերին՝ շուրջ $ 116,2մլն։
Հուլիս ամսվա ավարտին (վարույթի նախաձեռնման սկզբին) ՀԷՑ-ում առկա էր շուրջ 396,8 մլն ԱՄՆ դոլարի չափով պարտավորություն, որից միջազգային բանկերին՝ $ 123,3մլն:
 
Աներկբա է՝ ՀԷՑ-ն իր բնականոն գործունեությանն անհրաժեշտ (գնումներ, մատակարարումներ, կապալի աշխատանքներ, պահպանման ծախսեր եւ այլն) բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի՝ ըստ հաստատված վճարումների պլանի եւ կատարված/մատուցված աշխատանքների/ծառայությունների կատարողական Ակտերի։
 
Հավելեմ նաեւ, որ իմ նշանակումից ի վեր ՀԷՑ-ն իսպառ դադարեցրել է որոշ արտոնյալ մենաշնորհային դիրք ունեցող մատակար եւ կապալառու ընկերությունների միլիարդավոր ՀՀ դրամի կանխավճարների տրամադրումը՝ ի հաշիվ սեփական ֆինանսական պարտավորությունների ծանրաբեռնվածության։
 
ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն