75 տարի առաջ ստորագրման համար բացվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան. Անահիտ Մանասյան
04-11-2025 16:50:01 | Հայաստան | Մեկնաբանություն
ՄԻՊ Անահիտ Մանասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«75 տարի առաջ ստորագրման համար բացվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է այն հիմնարար արժեքների կարևորությունը, որոնց վրա կառուցված է Եվրոպայի խորհուրդը՝ մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն և ժողովրդավարություն։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան այն հիմքն է, որը ձևավորել է մարդու իրավունքների պաշտպանության առանցքային համակարգ և շարունակում է ուղենիշային լինել պետությունների համար՝ մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ճանապարհին։
Այս օրը ևս մեկ հնարավորություն է վերահաստատելու մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և կատարելագործելու իրավունքների երաշխավորման ու արդյունավետ պաշտպանության համակարգերը»: