Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն


 

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն

  • 04-11-2025 18:29:46   | Ալբանիա  |  Սպորտ

Հայաստանի հավաքականը 6-րդ ոսկե մեդալը նվաճեց Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:
 
Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցումային վերջին օրը 110 կգ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ ու 182 կգ: Այս ձևում Կարապետյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 210 կգ, 215 կգ: Այս վարժությունում նա երկրորդն տեղում էր: Երկամարտի 397 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնն է:
 
Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ