ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղն ավարտվել է. Հայաստանը ներկայացնող գրոսմայստերների արդյունքները
05-11-2025 15:31:17 | Հայաստան | Սպորտ
2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղում բոլոր Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները ավարտեցին իրենց հանդիպումները ոչ-ոքի արդյունքով:
Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:
Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:
Նշենք, որ հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Արոնյանը այսօր սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Արոնյակ Գոշի նկատմամբ, իսկ Սևյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Սինգապուրը ներկայացնող գրոսմայստեր Թին Ջինյաոյի հետ: