Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
05-11-2025 18:10:20 | Հայաստան | Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ հանդիպումների համար:
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնի՝ մրցելով Պորտուգալիայի հետ։