Ռոբերտ Հովհաննիսյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլում է


 

Ռոբերտ Հովհաննիսյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլում է

  • 06-11-2025 18:25:18   | Հնդկաստան  |  Սպորտ

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի բոլոր ներկայացուցիչները դասական պարտիայում կրկին ոչ-ոքի են գրանցել։
 
Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանն իրենց մրցակիցների հետ այսօր արագ շախմատի թայ-բրեյք են անցկացրել։ Արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիին, Հայկ Մարտիրոսյանը պարտվել է ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևին։ Գաբրիել Սարգսյան-Մաքսիմ Ռոդշտեյն, Շանթ Սարգսյան Ջորջ Կորի դիմակայություններում հաշիվը հավասար է նաև թայ-բրեյքից հետո:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ