Շանթ Սարգսյանը ևս երրորդ փուլում է․ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկություն


 

Շանթ Սարգսյանը ևս երրորդ փուլում է․ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկություն

  • 06-11-2025 20:09:41   | Հնդկաստան  |  Սպորտ

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ դուրս եկավ նաև Շանթ Սարգսյանը:
 
Շանթը ընդհանուր՝ 3,5-2,5 հաշվով հաղթեց Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիին։ Ավելի վաղ երրորդ փուլ էր դուրս եկել Ռոբերտ Հովհաննիսյանը, ով առավելության էր հասել Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի նկատմամբ։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ