Արարատի մարզում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. կան ձերբակալվածներ


 

Արարատի մարզում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. կան ձերբակալվածներ

  • 07-11-2025 19:41:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության փորձի և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՆԳՆ ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ՆԳՆ ծառայողների հետ համատեղ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք, թմրամիջոց և այլն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
 
Ձերբակալվել է 8 անձ:
 
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն