Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր առողջապահության ոլորտում


 

Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր առողջապահության ոլորտում

  • 07-11-2025 19:47:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության միջև հանրային առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել: 
 
Փաստաթղթի շրջանակում կողմերը համագործակցելու են դեղագործության, դեղերի, բժշկական սարքավորումների ձեռքբերման, առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստման, փորձի և գիտելիքների փոխանակման, արտակարգ իրավիճակներում բժշկական արձագանքման և փոխօգնության կազմակերպման, թվային առողջապահության, այդ թվում՝ հեռաբժշկության, բժշկական զբոսաշրջության, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություներով։
 
Հայկական կողմից հմաձայնագիրը ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ հնդկական կողմից՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
 
 ՀՀ առողջապահության նախարարություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն