Դուք այնուամենայնիվ ուրիշ կրթական համակարգ ունեիք՝ իշխանության ու փողի «դասարաններ».Ջուլիետա Ազարյան


 

Դուք այնուամենայնիվ ուրիշ կրթական համակարգ ունեիք՝ իշխանության ու փողի «դասարաններ».Ջուլիետա Ազարյան

  • 08-11-2025 15:40:43   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մտքի գոհար՝ համար 2.

Սերժը ասում է՝ փոքր գյուղում դպրոց կառուցելը անարդյունավետ է, փողերի վատնում է, ու գրեթե նույնն է, ինչ կոռուպցիայով զբաղվելը։
Չէ լու՞րջ…
Տո այ թոթովալեզու, բա իհարկե՝ քո համար գյուղում դպրոց կառուցելը անիմաստ բան էր։ Քո երեխաներն ու թոռները չէին սովորելու այդ դպրոցներում։ Դուք ձեզ համար առանձին աշխարհ էիք կառուցել՝ ձեր դպրոցներով, ձեր հիվանդանոցներով, ձեր օրենքներով։ Մնացած ժողովուրդը թող առանց դպրոցի մնա, չէ՞։ Դուք այնուամենայնիվ ուրիշ կրթական համակարգ ունեիք՝ իշխանության ու փողի «դասարաններ»։
Նենց էլ մի աղաղակում են շուրջ 7 ժամ ընթացող հարցազրույց…
 
պատկերացրեք 7 ժամի փոխարեն 17 ժամ խոսար հանկարծ…. խնայեց բոլորիս»։
 
 
 
 
 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն