Մեր ժողովուրդը սովամահ չի լինում, որ կառավարությունը 1000 տոննա կոնկրետ ցորեն ներկրելու խնդիր դրած լիներ.Բաբկեն Թունյան


 

Մեր ժողովուրդը սովամահ չի լինում, որ կառավարությունը 1000 տոննա կոնկրետ ցորեն ներկրելու խնդիր դրած լիներ.Բաբկեն Թունյան

  • 11-11-2025 19:29:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

« Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան (կամ ձևացնում են, որ չեն հասկանում), որ ղազախական ցորեն ներկրելու փաստը ոչ Ղազախստանի մասին էր, ոչ ցորենի մասին, ոչ էլ ցորենի կարգի մասին: 

Մեր ժողովուրդը սովամահ չի լինում, որ կառավարությունը 1000 տոննա կոնկրետ ցորեն ներկրելու խնդիր դրած լիներ, որ մարդիկ ուտելու հաց ունենային:
 
Դա նոր բեռնափոխադրման ուղիներ ունենալու մասին էր՝ անկախ նրանից՝ դա կլինի ցորեն, տուկի թել, թե մասնագիտական գրականություն՝ դեմագոգիայի մասին:
 
Թե բա ցորենը 4-րդ կարգի էր... Բա ձեր ասելի՞քը որ կարգի է, հարգելի ցորենագետներ»:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն