Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները


 

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները

  • 11-11-2025 19:57:40   | ԱՄԷ  |  Մամլո հաղորդագրություն

Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Աբդուլլա Բին Տուք Ալ Մարրիի հետ։
 
Կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի զբոսաշրջության հիմնական նպատակային շուկաներից մեկն է և ընդգծել է բժշկական զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժը։
 
Նախարարը հրավիրել է էմիրաթցի գործընկերոջը մասնակցել Հայաստանում նախատեսվող զբոսաշրջային միջոցառումներին և ներկայացրել է ներդրումային հնարավորությունները՝ հատկապես վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ագրոբիզնեսի և կրթության ոլորտներում։
 
Աբդուլլա Բին Տուք Ալ Մարրին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդունել է այն՝ ընդգծելով, որ Հայաստան կայցելի գործարարների հետ։
 
Նախարար Գևորգ Պապոյանը նաև առանձնացրել է «Մասդար» ներդրումային ծրագիրը՝ որպես երկու երկրների համագործակցության նոր էջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն