«Կարողացանք կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում». Սերժ Սարգսյան


 

«Կարողացանք կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում». Սերժ Սարգսյան

  • 12-11-2025 10:20:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր գործով դատական նիստից առաջ կարևոր համարեց հանրությունից թաքցրած 2019-ի կարգավորման առաջարկները վերջապես հրապարակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումը:
 
«Կարևորն այն է, որ կարողացանք կորզել խոստում՝ բանակցային փաստաթղթերը հրապարակելու, տեսնենք», - ասել է նա:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահների վերջին օրերին տված հարցազրույցներին, երեկ հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը