Մեծ Բրիտանիան Ռուսաստանին կարգելի ՀԲԳ փոխադրելիս օգտվել իր ծովային ծառայություններից
12-11-2025 10:30:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Միացյալ Թագավորությունը կարգելի բրիտանական ծովային ծառայություններն օգտագործել ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխադրման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Independent-ը։
Հստակեցվում է, որ արգելքը կսահմանվի 2026 թվականին՝ այլ եվրոպական երկրների հետ համակարգված։Թերթն ընդգծում է, որ Լոնդոնն այդպիսով ցանկանում է Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջը նստեցնել Կիևի հետ։Այդ որոշման մասին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հայտարարել է Կանադայում G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
Քուփերը նաև հայտնել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի ևս 13 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ որպես օգնություն էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար։Հոկտեմբերին Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի դեմ։