Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ


 

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ

  • 12-11-2025 19:40:34   | Հայաստան  |  Սպորտ

 
2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: 
 
Գաբրիել Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ, և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
 
Շանթ Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ, և հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
 
Թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:
 
Հայաստանի շախմատի ֆեդերացիա
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ