Սահմանադրությունում կա խոսքի ազատություն, բայց ոչ հրապարակային քֆուր-քյաֆարի ազատություն և ոչ էլ եթերից սեռական հայհոյանքներ հնչեցնելու իրավունք
13-11-2025 11:00:15 | Հայաստան | Մեկնաբանություն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Սահմանադրությունում կա խոսքի ազատություն, բայց որքան էլ որոնեցի, Սահմանադրությունում չգտա ոչ հրապարակային քֆուր-քյաֆարի ազատություն և ոչ էլ եթերից սեռական հայհոյանքներ հնչեցնելու իրավունք։
Բոլորն ունեն իշխանությանը քննադատելու իրավունք, դա օգտակար զբաղմունք է, բայց քֆուր-քյաֆարն ու սեռական հայհոյանքները ՕԿ չեն։
Ու լավ է, որ պետությունն է դրա դեմ պայքարում, հակառակ դեպքում ականատես կլինենք վրեժխնդրությունների, ինչպես եղավ մի հայտնի քֆուրչի բլոգերի հետ, ում Ռեստարտի տղաները աղբամանի մեջ գցեցին։
Հ.Գ. Ամեն դեպքում, չդիմադրող անձին ձերբակալելուց մարդուն փաթաթել չի»: