Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամաս. Դատախազությանը հայցը բավարարվել է


 

Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամաս. Դատախազությանը հայցը բավարարվել է

  • 13-11-2025 13:48:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 2025 թվականի մարտի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայք համայնքի՝ 2006 թվականի մայիսի 6-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։
 
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը:
 
Վճռով անվավեր է ճանաչվել Զառիթափ համայնքի կողմից իրականացված՝ 1000 քմ մակերեսով հողամասի աճուրդը և որպես անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Զառիթափ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: 
 
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վայոց ձորի մարզի Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամասը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն