Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված


 

Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված

  • 13-11-2025 16:15:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Նուբարաշեն տարածքային բաժնի ծառայողները, նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ի կողմից փոստային առաքմամբ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Բ.-ին հասցեագրված ծանրոցը: 
 
«Արդյունքում՝ ծանրոցում առկա գրիչի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, 0.4 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված:
 
Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժին:
 
Քրեակատարողական ծառայությունը հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել ազատազրկված անձանց ծանրոցներ փոխանցելու կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից»:
 
ՔԿԾ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն