Քիմիական անվտանգության նոր համակարգ. մշակվում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագիծը


 

Քիմիական անվտանգության նոր համակարգ. մշակվում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագիծը

  • 13-11-2025 16:17:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի և Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակում մեկնարկած «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքը, հիմնական ուղղությունները և սպասվող արդյունքները։
 
Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են օրենքի մշակման հիմնարար մոտեցումներին՝ շեշտելով այն կարևորությունը, որ Հայաստանը պետք է ունենա ժամանակակից, արդյունավետ և միջազգային չափորոշիչներին համապատասխանող իրավակարգավորում։
 
Հանդիպման ընթացքում առանձնացվել են ոլորտի առաջնահերթությունները, ներկայացվել հնարավոր ռիսկերը, ինչպես նաև քննարկվել օրենքի ընդունման և գործարկման սոցիալ-տնտեսական ու բնապահպանական ազդեցությունները։
 
Արա Մկրտչյանն ընդգծել է, որ նոր օրենքը պետք է կդառնա Հայաստանի քիմիական անվտանգության համակարգի հիմնական հենասյուներից մեկը․
 
«Մեր նպատակն է ստեղծել թափանցիկ, անվտանգ և վերահսկելի ոլորտ, որտեղ կանխատեսելի կանոնները կապահովեն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ հանրային առողջության պաշտպանությունը»։
 
Նախորոշվել են առաջիկա քայլերը, համաձայնեցվել են աշխատանքային ժամանակացույցը և ընդգծել է, որ օրենքի նախագծի մշակման գործընթացում ապահովվելու է հասարակական ու մասնագիտական լայն քննարկում, որպեսզի փաստաթուղթը համապարփակ կերպով արտացոլի ոլորտի պահանջները և շահառուների կարիքները։
 
«Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է համագործակցել գործընկեր կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ՝ նպատակ ունենալով կերտել ավելի անվտանգ, կանաչ և կայուն Հայաստան»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն