ՀԾԿՀ-ն մերժեց Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ հայտնելու «Տաշիր կապիտալ»-ի միջնորդությունը
13-11-2025 17:16:50 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստում «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նկատմամբ բացարկ հայտարարելու վերաբերյալ։
Ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը հայտարարեց, որ Մեսրոպյանը կողմնակալ է՝ թվարկելով հանգամանքներ։
Նա ասաց, որ 2020-ին գործող իշխանությունը Մեսրոպ Մեսրոպյանին նշանակել է Կոտայքի մարզպետ, 2023 թվականից հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ունի խնամիական կապ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի հետ։
Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց ընդմիջում՝ ներկայացված միջնորդությունը քննարկելու համար։
Քննարկումից հետո ՀԾԿՀ անդամները քվեարկությամբ մերժեցին «Տաշիր կապիտալ»-ի ներկայացրած բացարկի միջնորդությունը։
Նիստում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու հարցը։