ՏԿԵ նախարարի տեղակալը Շվեյցարիայում մասնակցել է IGF-ի բարձր մակարդակի քննարկումներին


 

ՏԿԵ նախարարի տեղակալը Շվեյցարիայում մասնակցել է IGF-ի բարձր մակարդակի քննարկումներին

  • 13-11-2025 18:00:18   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը նոյեմբերի 3-6-ը գտնվում էր Շվեյցարիայի Համադաշնությունում (Ժնև), որտեղ մասնակցել է IGF-ի բարձր մակարդակի քննարկումներին։
 
Նոյեմբերի 5-ին Վարդանյանը մասնակցել է «Ստանդարտների սահմանում․ հանքանյութերի հաշվառման կոդեր և ռեսուրսների դասակարգում» թեմայով պանելային քննարկմանը՝ որպես բանախոս։
 
Քննարկման ընթացքում Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընթացքը (2023-2035թթ․), հանքային պաշարների հաշվետվողական համակարգի բարեփոխման, տվյալահեն որոշումների կայացման մեխանիզմների ներդրման և հանքային ռեսուրսների կառավարման թափանցիկության բարձրացման ուղղությամբ առաջընթացը։ Ներկայացվել է հանքարդյունաբերության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման և ներդրողների վստահության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
 
Ասատուր Վարդանյանը ներկայացրել է նաև հանքային պաշարների հաշվետվողական համակարգի բարեփոխումները, մասնավորապես՝ CRIRSCO-ի անդամակցության ուղղությամբ իրականացված քայլերն ու հաջողությունները։
 
Նախարարի տեղակալն առանձին հանդիպում է ունեցել նաև Սաուդիան Արաբիայի հանքային ռեսուրսների կառավարման նախարարի տեղակալ Աբդուլռահման Կ․ Ալբելուշի հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն