Վաղարշապատ համայնքում պետք է ընտրել Արգիշտի Մեխակյանին, իսկ համապետական ընտրություններում` ՔՊ-ին, որովհետև... Ռուբեն Ռուբինյան


 

Վաղարշապատ համայնքում պետք է ընտրել Արգիշտի Մեխակյանին, իսկ համապետական ընտրություններում` ՔՊ-ին, որովհետև... Ռուբեն Ռուբինյան

  • 14-11-2025 18:37:38   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«1. «Ամեն մարդ չպիտի ունենա ընտրության իրավունք։ .... Իսկ այն անգիտակից մասսան, որը  4 գիրք չի կարդացել, ընդհանրապես իրեն ոչինչ չի հետաքրքրում, նրան ընտրության թողնելը ո՞րն է։․․․ Ես չեմ հավատում դեմոկրատիային, դեմոկրատական ազատությունը ինձ թույլ է տալիս չհավատալու դեմոկրատիային։ Չեմ հավատում, և դեմոկրատիան վարի տվեց այս երկիրը»։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, 28.01.2025
 
2. «Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի»։
 
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, 13.11.2025
 
Այստեղից պետք է անել միայն 2 հետևություն`
 
1. Պետք է արժանին մատուցել մեր արդարադատության համակարգին, որ դեմոկրատիայի կատաղի թշնամուն մի քանի ամսում վերածեց ընտրական իրավունքի բարձր գնահատողի:

2. Վաղարշապատ համայնքում պետք է ընտրել Արգիշտի Մեխակյանին, իսկ համապետական ընտրություններում` ՔՊ-ին, որովհետև եթե իշխանության գան Միքայել սրբազանի սիրելի ընտրակեղծարար կաշառակերները, նա կրկին կվերածվի դեմոկրատիայի և ընտրական իրավունքի մոլի թշնամու»:

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն