ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի մի շարք տարածքների նկատմամբ. վարչապետ


 

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի մի շարք տարածքների նկատմամբ. վարչապետ

  • 17-11-2025 18:35:45   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

« #հատիկառհատիկ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող՝ շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքի, 35.2 քմ մակերեսով հյուրանոցի, 10.9 քմ մակերեսով պահակատան, 41.2 քմ մակերեսով գրասենյակի, 182.8 քմ մակերեսով արհեստանոցի, 14.7 քմ և 198.9 քմ մակերեսով պահեստների, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող՝ 0.0376 հա հողամասի նկատմամբ: Գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 286 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1 միլիարդ 639 միլիոն 650 հազար դրամ»:

 

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն