Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ


 

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ

  • 20-11-2025 18:20:30   |   |  Մամլո հաղորդագրություն

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձել են երկու երկրների միջև բնապահպանական ոլորտում համագործակցության շարունակական ընդլայնմանը, ներառյալ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական կայունության և բնապահպանական ռիսկերի նվազեցման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններին։
 
Քննարկել են արդեն իսկ իրականացվող ծրագրերի ընթացքը և մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն փոխգործակցության արդյունավետությունն ու երկարաժամկետ կայունությունը։
 
Հայաստանի և Նորվեգիայի համագործակցությունն ունի ամուր հիմք, որի կարևոր փուլերից մեկն էր 2025 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում ստորագրված համագործակցության հուշագիրը։
 
Պարոն Էրիկսենի հետ վերահաստատվել է պատրաստակամությունը` շարունակելու սերտ համագործակցությունը և համատեղ քայլերի ձեռնարկումը՝ բնապահպանական մարտահրավերներին համարժեք արձագանքելու, գիտական ներուժը զարգացնելու և միջազգային հարթակներում ընդհանուր օրակարգն առավել արդյունավետ ներկայացնելու համար։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն