Անահիտ Ավանեսյանը Տավուշում այցելել է Կողբի բուժական ամբուլատորիայի շինհրապարակ


 

Անահիտ Ավանեսյանը Տավուշում այցելել է Կողբի բուժական ամբուլատորիայի շինհրապարակ

  • 20-11-2025 19:12:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով Տավուշում է:
 
Կանգառներից մեկը ժամանակակից ենթակառուցվածքներով կառուցվող Կողբի բուժական ամբուլատորիայի շինհրապարակն էր:
 
Նախարարը տեղում ծանոթացել է աշխատանքներին, շինավարտի վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ:
 
Սահմանամերձ համայնքի՝ ամբողջովին նոր չափորոշիչներով կառուցվող ամբուլատորիան կվերազինվի նաև ժամանակակից բուժսարքավորումներով:
 
Այն կսպասարկի կցագրված 3600-ից ավելի բնակիչների:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն