ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

  • 18-06-2008 17:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 17-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնւոթյան 11-րդ փուլի հանդիպումները, որոնցում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Փյունիկ» - «Միկա»` 1:1, «Ուլիս» - «Բանանց»` 0:1, «Արարատ» - «Շիրակ»` 2:1, «Գանձասար» - «Կիլիկիա»` 3:1: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Երեւանի «Արարատը», որն ունի 24 միավոր: Նրան հաջորդում են Աշտարակի «Միկան»` 20, Երեւանի «Փյունիկը»` 17, Երեւանի «Բանանցը»` 13, Կապանի «Գանձասարը»` 11, Գյումրիի «Շիրակը»` 10, Երեւանի «Ուլիսը»` 9, Երեւանի «Կիլիկիան»` 3 միավոր: 12-րդ փուլի հանդիպումները նշանակված են հունիսի 25-ին: Մինչ այդ` հունիսի 21-ին, տեղի կունենան նախորդ փուլերից բաց թողնված «Շիրակ» - «Բանանց» եւ «Արարատ» - «Փյունիկ» հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ