Հարկ վճարողների բողոքարկման բոլոր մանրամասները` մեկ հարթակում


 

Հարկ վճարողների բողոքարկման բոլոր մանրամասները` մեկ հարթակում

  • 21-11-2025 15:24:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հարկ վճարողների համար բողոքարկման գործընթացի վերաբերյալ տեղակատվությունը  դարձել է ավելի մատչելի և հարմարավետ․ Պետական եկամուտների կոմիտեն վերջերս օգտակար թարմացումներ է կատարել պաշտոնական կայքէջում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հարկ վճարողի բողոքարկման իրավունքի և հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի գործունեությանը վերաբերվող տեղեկատվության որոնմանն ու օգտագործմանը։ Բողոքարկմանը վերաբերելի ամբողջական տեղեկատվությունն այժմ հասանելի է մեկ միասնական հարթակում, որտեղ հարկ վճարողները կարող են ծանոթանալ իրենց բողոքարկման իրավունքին, բողոք ներկայացնելու ժամկետներին և կարգին, ինչպես նաև hանձնաժողովի կազմին և աշխատակարգին։
 
ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկ վճարողի բողոքարկման իրավունքը և ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը» բաժնում թարմացվել է նաև հանձնաժողովի որոշումների հրապարակման ենթաբաժինը։ Այստեղ ավելացվել է «Բողոքի թեմա» դաշտը, միաժամանակ, ներդրվել են որոնման ճկուն գործիքներ։ Դրանց շնորհիվ հարկ վճարողները կարող են ավելի արագ և հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող թեմաներով բողոքարկման հանձնաժողովի որոշումները։ Օրինակ, եթե ՀԴՄ կիրառման կանոնների վերաբերյալ հարկային մարմինը տնտեսվարողի մոտ արձանագրել է խախտում  և նա ցանկանում է վիճարկել այն, ապա մինչ բողոքարկման հանձնաժողով դիմելը՝ կարող է նախապես ծանոթանալ նմանատիպ դեպքերի վերաբերյալ կայացված որոշումներին։
 
Նոր գործիքների ներդրման նպատակն է խնայել հարկ վճարողների ժամանակը, բարձրացնել իրազեկվածության մակարդակը և ապահովել տեղեկատվության հասանելիություն բոլորի համար։
 
Մանրամասները՝ տեսանյութում.
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն