Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով


 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով

  • 21-11-2025 16:02:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
 
Մարզերում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն