Լոռու մարզում 2025 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է


 

Լոռու մարզում 2025 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

  • 21-11-2025 18:04:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին մի խումբ անձինք իրենցից մեկի հասցեին հնչած հայհոյանքների համար պարզաբանումներ կատարելու նպատակով Տաշիր քաղաքում հանդիպել են մյուս կողմի հետ:
 
Հանդիպման ընթացքում Ռ.Մ.-ն Տ.Դ.-ին առաջարկել է առանձնանալ և զրուցել, որից հետո Ռ.Մ.-ն իր հետ նախապես վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել է Տ.Դ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան և դիմել է փախուստի:
 
Բացի այդ, 2025 թվականի հուլիսին հեռախոսազանգի ժամանակ վիճաբանություն է առաջացել Վ.Հ.-ի և Ռ.Մ.-ի միջև, որից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռ.Մ.-ն ձեռքով հարվածել է Վ.Հ.-ի դեմքին, դանակով հարվածել նրան և դիմել փախուստի:
 
Ռ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը):
 
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
 
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն