Առողջապահության փոխնախարարը այցելել է Գեղարքունիքի մարզ


 

Առողջապահության փոխնախարարը այցելել է Գեղարքունիքի մարզ

  • 21-11-2025 18:15:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Միասնական շտապօգնության համակարգի ընդլայնման, ծառայությունների արդիականացման, օպերատիվության ու հասանելիության բարձրացման աշխատանքները համակարգելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը Գեղարքունիքի մարզում էր:
 
Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու և Գավառի բժշկական կենտրոններում Արմեն Գասպարյանն ու Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը մասնակցել են շտապօգնության կայանների տեղորոշման աշխատանքներին։
 
Հանդիպմանը քննարկվել է ենթակառուցվածքների զարգացման, նոր կայանների տեղադրման և տեխնիկական վերազինման հարցերը։
 
Նախարարի տեղակալը տվել է հանձնարարականներ` ուղղված Գեղարքունիքում բարձրորակ շտապ բժշկական օգնության ապահովմանը:
 
Շրջայցի արդյունքում նախանշվել են հստակ քայլեր՝ մարզի յուրաքանչյուր համայնքում արագ արձագանքման և բժշկական օգնության հասանելիությունն ապահովելու նպատակով։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն