Երբ ցինիզմի նաժիշտները պարտվում է հոգևոր, ամրակուռ ոգուն․․․


 

Երբ ցինիզմի նաժիշտները պարտվում է հոգևոր, ամրակուռ ոգուն․․․

  • 22-11-2025 11:00:00   | Հայաստան  |  

                 
Արևելյան տաք ու միևնույն ժամանակ ոմանց համար կիզիչ, մրրկադաղ քամիները՝ աշխարհի քաղաքական պատմության նորագույն զարթոնքն են բերում ազգերին, բայց տարաբնույթ լրատվական և կեղծ բարեպաշտության դիմակը հագած՝ ցինիզմի շղարշով պաճուճված վախկոտներ՝ միշտ առյուծներին հետևից են փորձում հարվածել։ Սակայն ինչպես միշտ՝ փորձը մեծագույն փորձանք է բերում։ Նորին արքայական մեծություն Մոհամեդ Բին Սալման Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ, որն իր տեսակով, իր յուրօրինակ քաղաքական ուղեծրով՝ համաշխարհային, քաղաքական պատմության մեջ ցուցաբերում, դրսևորում է այնպիսի  ամուր կամք ու վարքագիծ, որից հետո լկտիանում ու հոգեխանգարմունքի մեջ են մտնում կեղտոտ պատվերներ կատարող՝ օխլոսի որոշակի ներկայացուցիչներ։ Սույն թվականի նոյեմբերի տասնիննին՝ Սպիտակ Տանը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նորին արքայական 
մեծություն՝ Մոհամեդ Բին Սալմանի հանդիպումը։ Խոշոր վերլուծական, անաչառ, լրատվական գործակալությունները այն անվանեցին դարի հանդիպում, սակայն որոշակի վախկոտ կամակատարներ փորձեցին պղտոր ջրում մեծ, շատ մեծ ձուկ որսալ, բայց ապարդյուն, ինչպես ասում են սատանայի վերջին հույսը, բարոյապես թույլ և վախկոտ շնագայլերն են, որոնք բավական է գեթ մեկ ակնթարթ տեսնեն առյուծի հայացքը, իսկույն քարանում են։ Եվ հենց այդ հայացքը երևաց Սպիտակ տանը, երբ Մոհամեդ բին Սալմանը իր խորիմաստ ու լուռ, բայց միևնույն ժամանակ սրընթաց, խոհական հայացքով ցույց տվեց աշխարհին և որոշակի վախկոտների իրենց իրական տեղերը։ Խոսուն հայացք, որի մասին վայրկյաններ անց գրեց միջազգային մամուլը,  համաշխարհային մի շարք պարբերականներ այդ հայացքը անվանեցին՝  զորավարին վայել կեցվածք։ Իհարկե նախագահ Դոնալդ Թրամփը իր ողջ հմայքով  ակնհայտորեն  ասեց ու արեց այն, ինչին նա միշտ է եղել ընդունակ, ցույց տվեց, թե ով է այնտեղ եղանակի ու քաղաքական, անսասան կամքի,  և այս դեպքում  հազար ու մի երանգների նկարիչը։ Փայլուն ու ալեգորիկ շախմատային քայլերթ՝ երկու հմուտ, փորձառու, համառ, ստոիկ կամքի տեր անհատների կողմից։ Ես՝ որպես իրավաբան, գրող, հրապարակախոս դեռ շատ վաղուց եմ իմ հիացմունքը հայտնել Մոհամեդ Բին Սալմանի մասին։ Երբ Սաուդյան Արաբիայում սկսվեցին  նման չունեցող  ռեֆորմների իրականացումը, երբ նա խարխլված փլատակների տակից երկիրը վեր հանեց, ու տնտեսությունը նորից սկսեց շնչել այնպես, ինչպես շատ տնտեսապես զարգացած երկրներում է դա լինում, ես վստահորեն 2020 թվականին հայտարարել էի, որ թագաժառանգը երկիրը տանում է սինգապուրյան, տնտեսական հրաշքի ճանապարհով։ Եվ այսօր՝ նոյեմբերի տասնիննին բացվեցին Սաուդական Սեզամի նորագույն դարպասները, Սաուդյան Արաբաիան դարձավ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակցի կարգավիճակ ունեցող այն առաջին երկրներից մեկը, որը 1 տրիլիոն դոլար է ներդնելու, ամերիկյան ենթակառուցվածքների, արդյունաբերության և տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Կնքվել է նաև քաղաքացիական, միջուկային էներգիայի զարգացման վերաբերյալ համատեղ հռչակագիր, որը  համարվում է դարակազմիկ իր ներդրումային տեսլականով ու ծավալով։  Լինելով համաշխարհային նավթի գները թելադրող և համակարգող երկիր՝  Սաուդյան Արաբիան՝  ԱՄՆ-ի հետ միասին ցույց են տալիս աշխարհին, թե  ովքեր են որոշում  միջազգային արենայում լրջագույն հարցերը և ինչպես են տալիս դրանց ռացիոնալ ու սրընթաց լուծումներ։ Մոհամեդ Բին Սալմանը համաշխարհային, քաղաքական պատմության մեջ իր անունը գրում է ադամանդե տառերով, նա արդեն իսկ դարձել է նորարարական, պրոգրեսիվ, անկախ իրականության՝ սեփական, քաղաքական ձեռագիր ունեցող գիգանտներից մեկը, որն, ինչպես ինքն է ասում՝ Սաուդյան Արաբիան դարձնելու է Արևելքի Եվրոպան, որի բարիքներից օգտվելու են բոլոր ազգերն ու ժողովուրդները։ Չգնահատել, գաղփարապես, բարոյապես չխոնարհվել նման բացառիկ, քաղաքական կամք ունեցող անհատի առջև՝ ուղղակի հոռետեսություն և տգիտություն է։ Ալ-Սաուդների թագավորության ծագող արևը, Մոհամեդ Բին Սալմանը, բացում է մի նոր, նմանը չունեցող քաղաքագիտական, փիլիսոփայական էջ, որը ես կոչում եմ Սալմանիզմ, կամ բացարձակ նորահայտ, քաղաքական Պիկ։ Մեկ տրիլիոն դոլար, որը, աներկբայորեն վստահ եմ նորից  ավելանալու և աճելու է, դառնալու է  համաշխարհային տնտեսության զարկերակային աշխատանքն ապահովվող՝ գերագույն  լծակներից մեկը և որից միայն ու միայն շահելու են երկրագնդի, մարդկության զգալի մասը։ Սաուդական Սեզամը, որին այս անվանումը ինքս եմ տվել՝ դառնալու է նաև Հայաստանի գլխավոր փարոսներից մեկը, և ես որպես Հայ- Սաուդաարաբական բարեկամության պլատֆորմի հիմնադիր նախագահ ասում եմ, որ ես հավատում եմ այս Սաուդական, Սալմանական հրաշքին․ իսկ Դու՞ք․․․․․․․․Հարգելի հայրենակիցներ․․․․․․․․․
 
 
Հայ-Սաուդաարաբական բարեկամության միացյալ  պլատֆորմի հիմնադիր նախագահ՝ Հայկազ Մակարյան