Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի հետ


 

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի հետ

  • 24-11-2025 16:19:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի (Պորտուգալիա) հետ: ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները` նշելով, որ իրենք շարունակելու են աջակցել այդ գործընթացին:
 
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
 
Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն