Հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն տեսած ժողովրդի սիրտը վիզ կտրելով չես շահի. Հայկ Կոնջորյան


 

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն տեսած ժողովրդի սիրտը վիզ կտրելով չես շահի. Հայկ Կոնջորյան

  • 26-11-2025 19:41:36   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան աշխատած անձը սպառնում է վիզ կտրել: Հավանաբար, խորհրդատուներն ասել են` խիստ խոսիր, որ մարդիկ քեզ լուրջ ընդունեն: 

Ինքն էլ վերցրել և ոչ ավել, ոչ պակաս` հայտարարել է, որ վիզ կկտրի: Կարող էր ավելի հեռուն գնալ ու սպառնալ եղունգ քաշել, արյուն խմել և այլ կանիբալիստական զեղումներով հանդես գար: 
Ցանկացած ողջամիտ մարդ չի սիրում բռնություն և բռնության քարոզ: Վիզ կտրելն էլ ահաբեկիչներին հատուկ վարքագիծ է: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն տեսած ժողովրդի սիրտը վիզ կտրելով չես շահի: 

Մեր ժողովուրդը ահաբեկիչներին և պոտենցիալ ահաբեկիչներին մերժել է: Հիմա ստեղծարար ու խաղաղաբեր գործիչների ժամանակն է»:

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն