Արայիկ Հարությունյանը մասնակցել է Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը


 

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը

  • 27-11-2025 15:50:22   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը: 
 
Այն տեղի է ունեցել Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։
 
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Նիկիտա Սիմոնյանի հիշատակին և իր ցավակցական խոսքերը փոխանցել լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին։
 
 Կառավարության մամուլի ծառայություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն