Լիդիա Մանթաշյանն ազատ է արձակվել


 

Լիդիա Մանթաշյանն ազատ է արձակվել

  • 27-11-2025 16:35:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կալանքը փոխվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանվել վարչական հսկողությունը, կիրառվել է նաև 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը հրապարակվել է նոյեմբերի 27-ին։

Լիդիա Մանթաշյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման և ահաբեկչության նախապատրաստման հոդվածներով։

Մանթաշյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը