Թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների 998 դեպք է արձանագրվել. ԲԸՏՄ


 

Թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների 998 դեպք է արձանագրվել. ԲԸՏՄ

  • 27-11-2025 18:30:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության ոլորտում՝ թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների վերաբերյալ արձանագրվել է 998 դեպք:
 
Այս մասին ամփոփ վիճակագրություն է ներկայացրել տեսչական մարմինը:
 
Ըստ այդմ,
 
793՝ Թեժ գծի միջոցով ստացված ահազանգեր, այդ թվում
- 582՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից,
- 211՝ քաղաքացիներից։
 
74՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնված։
 
131՝ այլ մարմիններից (մարզպետարան, համայնքներ):
 
590012757_1322202903270061_8010046814854473749_n.jpg (161 KB)
 
Արձանագրված դեպքերն ըստ ՀՀ մարզերի.
23 Երևան
36 Արագածոտն
213 Արարատ
58 Արմավիր
62 Գեղարքունիք
38 Լոռի
74 Շիրակ
9 Սյունիք
14 Վայոց ձոր
432 Կոտայք
39 Տավուշ:
 
74 քաղաքացու նկատմամբ հարուցված վարչական վարույթներով կիրառվել են պատասխանատվության միջոցներ։
 
1.750.000 ՀՀ դրամ կազմել է նշանակված տուգանքների ընդհանուր չափը։
 
3 հարուցված քրեական գործ։
 
39 միջնորդություն է ուղարկվել ՀՀ մարզպետներին՝ աղբավայրերում ինքնայրումներով պայմանավորված իրենց իրավասությունների շրջանակներում աղբավայրի հսկողություն, ինչպես նաև աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու համար պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։
 
2025թ ընթացքում բոլոր խոշորացված համայնքներում անցկացվել են մարզպետների, համայնքների ղեկավարների, ավագանիների և բնակիչների ներգրավմամբ իրազեկում հանդիպումներ՝ հրդեհների, հրդեհավտանգ իրավիճակների կանխարգելման, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների, ՎԻՎՕ-ով նախատեսված վարչական տուգանքների վերաբերյալ։
 
ԲԸՏՄ-ն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50.000դր.) երեքհարյուրապատիկի (300.000դր.) չափով:
 
Խստացված միջոցառումները շարունակական են։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն