Էրդողանն ու Հռոմի պապը քննարկել են երկկողմ համագործակցության և միջկրոնական երկխոսության հարցեր


 

Էրդողանն ու Հռոմի պապը քննարկել են երկկողմ համագործակցության և միջկրոնական երկխոսության հարցեր

  • 27-11-2025 18:55:26   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Թուրքիայի նախագահը հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, միջկրոնական երկխոսության և գլոբալ մարտահրավերների հարցեր։ Էրդողանի և Հռոմի պապի հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահը, արտաքին գործերի նախարարը և մշակույթի նախարարը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
 
Հիշեցնենք, որ նախատեսվում է նաև հանդիպում եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հոգևորականների հետ Հարբիյեի Սուրբ Հոգու կաթոլիկ եկեղեցում: Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսո պատրիարք Սահակ արքեպիսկոպոսը նախագահ Էրդողանի կողմից հրավիրվել է Անկարա՝ Հռոմի պապի պատվին կազմակերպված ընդունելությանը մասնակցելու համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը