Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի վարչապետին


 

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի վարչապետին

  • 28-11-2025 12:53:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում նշված է.
 
«Շնորհավորում եմ Ձեզ և Ալբանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։
 
Գոհունակությամբ եմ հիշում այս տարի Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր քննարկելու Հայաստանի և Ալբանիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Լիահույս եմ, որ հնարավորություն կունենամ նույն ջերմությամբ հյուրընկալելու Ձեզ Երևանում կայանալիք ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին։
 
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հար¬թակ¬ներում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա: 
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ալբանիայի ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն