2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԵՆ 115 ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ<br /> ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐ` 2006 Թ.-Ի 44-Ի ԴԻՄԱՑ<br />


2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԵՆ 115 ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐ` 2006 Թ.-Ի 44-Ի ԴԻՄԱՑ

  • 17-06-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի ընթացքում Հայաստանում գործել են 115 հյուրանոցներ եւ հյուրանոցային հանգրվաններ` 2006թ.-ի 95 եւ 2005թ.-ի 76 հոյւրանոցների եւ հյուրանոցային հանգրվանների դիմաց: Ընդ որում, Երեւանում դրանց թիվը 2007թ.-ին կազմել է 46` 2006թ.-ի 44-ի եւ 2005թ.-ի 31-ի դիմաց: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ին հյուրանոցների զբաղվածությունը կազմել է 638 244 տեղ-օր` 2006թ.-ի 595 335-ի եւ 2005թ.-ի 452 555-ի դիմաց: Երեւանի պարագայում այդ ցուցանիշներն ըստ տարիների կազմել են, համապատասխանաբար, 441 429, 434 512 եւ 393 849: Հյուրանոցների եւ հյուրանոցային հանգրվանների միաժամանակյա տարողությունը 2007թ.-ին կազմել է 8 376 տեղ` 2006թ.-ի 7 372 եւ 2005թ.-ի 6 873 տեղի դիմաց, իսկ Երեւանում, համապատասխանաբար, 3 672, 4 161 եւ 3 056: Հայաստանի հյուրանոցային տնտեսությունում աշխատողների տարեկան միջին ցուցակային թիվը 2007թ.-ին կազմել է 1 917` 2006թ.-ի 1 736-ի եւ 2005թ.-ի 1 711-ի դիմաց, իսկ Երեւանում, համապատասխանաբար, 1 292, 1 359 եւ 1 308: Հյուրանոցային տնտեսության սուբյեկտների ընդհանուր հասույթը 2007թ.-ին կազմել է 12 մլրդ 47,6 մլն դրամ կամ ավելի քան 35,2 մլն ԱՄՆ դոլար (Երեւանում` 10 մլրդ 8,2 մլն դրամ)` 2006թ.-ի 10 մլրդ 632,2 մլն դրամի (Երեւանում` 8,7 մլրդ դրամ) եւ 2005թ.-ի 10 մլրդ 77,5 մլն դրամի (Երեւանում` 8 մլրդ 537,3 դրամ) դիմաց, իսկ ընթացիկ ծախսերը, համապատասխանաբար, 9 մլրդ 552,1 մլն դրամ (7 մլրդ 480,6 մլն դրամ), 8 մլրդ 326,8 մլն դրամ (6 մլրդ 208,3 մլն դրամ) եւ 8 մլրդ 163,6 մլն դրամ (6 մլրդ 657,7 մլն դրամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն