Երեխան մետաղադրամ էր կուլ տվել. պարեկների և բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում


 

Երեխան մետաղադրամ էր կուլ տվել. պարեկների և բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում

  • 29-11-2025 15:40:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդի խճուղում երեխան գրկին մի կին, կանգնեցնելով Պարեկային ծառայության մեքենան, հայտնել է, որ երեխան մետաղադրամ է կուլ տվել, խեղդվում է, պետք է շտապ հասցնել հիվանդանոց:
 
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ Կոտայքի մարզի գումարտակի պարեկային կարգախումբը երեխային ծառայողական մեքենայով տեղափոխել է Երևան՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
 
Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ  երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն