Գևորգ Պապոյանը հանդիպել է Թուրքիայի գործընկերոջ հետ. Իբրահիմ Յումաքլը բարձր է գնահատել վարչապետի վերջին այցը


 

Գևորգ Պապոյանը հանդիպել է Թուրքիայի գործընկերոջ հետ. Իբրահիմ Յումաքլը բարձր է գնահատել վարչապետի վերջին այցը

  • 29-11-2025 17:13:28   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։
 
Երկու երկրների նախարարները երկուստեք կարևորել են Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատել երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
 
Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
 
Քննարկվել են Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։
 
Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։
 
էկոնոմիկայի նախարարություն
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն