ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան կից կառույցների փակումը
01-12-2025 12:53:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am. ԵԱՀԿ-ն 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին, դադարեցրել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների գործնեության փակումը՝ համաձայն Նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված MC.DEC/1/25 որոշման, որը կայացվել էր ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումից հետո, հայտարարել է ԵԱՀԿ-ն պաշտոնական կայքում։
«Բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի դադարեցումը նշանակում է փակման գործընթացի ավարտ։ Այս գործընթացը կյանքի է կոչել ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսային որոշումը՝ սեպտեմբերի 1-ին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված պատմական համատեղ հռչակագրի հիման վրա, որին ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը», - նշված է հայտարարության մեջ։