ԱԺ նախագահը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր


 

ԱԺ նախագահը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

  • 01-12-2025 15:40:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
  
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծին և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: 
  
Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն