Իրանն ու Թուրքիան նոր երկաթուղի կկառուցեն, որը կմիացնի Ասիան և Եվրոպան. Արաղչի


 

Իրանն ու Թուրքիան նոր երկաթուղի կկառուցեն, որը կմիացնի Ասիան և Եվրոպան. Արաղչի

  • 01-12-2025 17:46:29   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ, որը կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
 
Նախատեսվող երթուղին, որը Իրանում հայտնի է որպես Մարանդ-Չեշմե-Սորայա տարանցիկ երկաթուղային գիծ և ձգվում է դեպի Թուրքիայի Արալըք սահմանային շրջան, կունենա մոտավորապես 200 կիլոմետր երկարություն։ Նախագիծը կարժենա մոտ 1.6 միլիարդ դոլար, իսկ շինարարությունը կտևի երեքից չորս տարի», - նշել է Արաղչին։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը