Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Վազգեն Մանուկյանի կնոջը
01-12-2025 17:57:38 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է ankakh.com-ին: Այս մասին հայտնել է լրատվականը՝ հրապարակավ հերքելով իր՝ ավելի վաղ գրված հոդվածներից մեկում տեղ գտած տեղեկությունները՝ ընդունելով, որ դրանք եղել են զրպարտանք:
«09․12․2022թ․-ին www.ankakh.com կայքում հրապարակվել է հոդված՝ «Ալեն Սիմոնյանն ու Վահագն Խաչատուրյանը գնումներ են կատարում պետական միջոցներով» վերնագրով։ Հայտնում ենք, որ հրապարակված այդ հոդվածում արված արտահայտությունները զրպարտում են Ալեն Սիմոնյանին և չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է կայքի հրապարակման մեջ:
Վերոնշյալ հոդվածում մասնավորապես ասվում էր. «ՀՀ չորրորդ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հագուստ գնում են պետական միջոցներով: Գնումները ձևակերպվում են որպես պետական գնում՝ ներկայացուցչական ծախսեր, սակայն Ալեն Սիմոնյանի և Վահագն Խաչատուրյանի անձնական օգտագործման զգեստապահարանն են համալրում: Այստեղ հետաքրքիր է մեկ այն հանգամանք, թե որտեղից են այդ գնումները անում ՀՀ իշխանության կարկառուն դեմքերը»: